Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մամիկոն Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մամիկոն Ղարիբյանը՝  Եվրոպայի չեմպիոն
31.10.2014 | 13:02

Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Փայլուն մրցելույթ է ունեցել Մամիկոն Ղարիբյանը: Մինչև տասը տարեկանների մեջ մեր պատանյակը դարձել է աշխարհամասի չեմպիոն՝ հնարավոր իննից վաստակելով 7,5 միավոր:
Նույն տարիքային խմբում յոթ միավորով Մարիամ Մկրտչյանը դարձել է արծաթե մեդալակիր: Արծաթե մեդալով է վերադառնում նաև Արամ Հակոբյանը (7,5 միավոր): Նա ներկայացրել է տասնչորս տարեկանների խումբը: Այստեղ Հայկ Մարտիրոսյանն ունեցել է չորրորդ ցուցանիշը (7 միավոր):
Մեդալային կարող էր լինել նաև Սիրանուշ Ղուկասյանի մասնակցությունը տասնվեց տարեկանների խմբում, սակայն վերջին երկու տուրում կրած պարտությունները մեր աղջնակին վերապահել են հինգերորդ արդյունքը՝ 6,5 միավոր:
Տասնութ տարեկանների մրցակցությունում վաստակած 6,5 միավորով Տիգրան Հարությունյանը եղել է հինգերորդը:
Մանուել Պետրոսյանը վեցերորդն էր տասնվեց տարեկանների մրցակցությունում, Հարություն Բարսեղյանը՝ ութերորդը: Երկուսն էլ վաստակել են 6,5-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ