Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երիտասարդական նվագախմբի ամանորյա նվերը՝ Հայֆիլմ նոն ստոպ և Cartoon նոն ստոպ

Երիտասարդական նվագախմբի ամանորյա նվերը՝ Հայֆիլմ նոն ստոպ և Cartoon նոն ստոպ
15.12.2014 | 12:48

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է NON - STOP համերգաշարի անակնկալները: Ամանորյա տոների առթիվ երիտասարդական նվագախումբը պատրաստել է Cartoon նոն ստոպ և Հայֆիլմ նոն ստոպ համերգային ծրագրերը։ Համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Cartoon նոն ստոպ համերգների սկիզբը՝ ժամը 15.00, Հայֆիլմ նոն ստոպ համերգներինը՝ 19.00։
Եթե Cartoon նոն ստոպը հայտնի ու սիրված նախագիծ է հատկապես մանուկ հանդիսատեսի կողմից, ապա Հայֆիլմ նոն ստոպը կներկայացվի առաջին անգամ, որի ընթացքում կհնչեն հայկական հայտնի ֆիլմերի («Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան) և այլն) մեղեդիները։ Ընդհանուր առմամբ կներկայացվի 17 հայկական ֆիլմի երաժշտություն։
Հայֆիլմ նոն ստոպի գլխավոր հովանավորն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, իսկ Cartoon նոն ստոպինը՝ «Տաշիր պիցան»։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Նոն ստոպ համերգաշարը մեկնարկեց 2012թ. Հոլիվուդ նոն ստոպ նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ