Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սառույցը «շարժվեց»

Սառույցը «շարժվեց»
16.12.2014 | 12:14

Ռուսական սպորտի պատմության մեջ հիրավի հիշարժան իրադարձություն է գրանցվել լեռնադահուկային մարզաձևում: Երեսուներեք տարվա ընդմիջումից հետո այս երկրի մարզիկն առաջին անգամ է հաղթել աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկում: Ալեքսանդր Խորոշիլովը երրորդն է եղել առաջին փուլից հետո` զիջելով միայն աշխարհի չեմպիոն Մարսել Հիրշերին ու ավստրիացի Ֆելիքս Նոյռոտերին: Երկրորդ փորձի ժամանակ ռուս լեռնադահուկորդն արդեն ցույց է տվել երկրորդ արդյունքը, ինչն էլ հանրագումարում նրան ապահովել է երկրորդ տեղը:
Ռուսական սպորտում անցած շաբաթ երկրորդ հիշարժան իրադարձություն էլ է եղել: Նիժնի Տագիլի մարզաբազան առաջին անգամ ընդունել է դահուկացատկորդների աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Նորությունը սահմանափակվում է մրցաշարն ընդունելու փաստով, քանզի ռուս մարզիկներն այստեղ տակավին հեռու են մարզաձևի համաշխարհային գրանդներին լուրջ մրցակցություն ցույց տալուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ