ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվում է «Յուվենտուսը»

Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվում է «Յուվենտուսը»
11.01.2015 | 11:54

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Sky Sport Italia-ի հաղորդմամբ` 25-ամյա հայ կիսապաշտպանն Իտալիայի չեմպիոնի՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում է: Իտալական ակումբի առաջնային նպատակը հոլանդացի ՈՒեսլի Սնեյդերին ձեռք բերելն էր, սակայն թուրքական «Գալաթասարայը» համաձայնության չի գալիս գումարի հարցում: «Գալաթասարայը» 20 միլիոն եվրոյից պակաս չի գնահատում Սնեյդերի ծառայությունները, իսկ թուրինյան ակումբն առավելագույնը կարող է վճարել 7 միլիոն եվրո:
Հենրիխ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» 27,5 միլիոն եվրոյով, այդ գործարքը գերմանական ակումբի իրականացրած ամենաթանկարժեք տրանսֆերն էր:Իտալական ակումբի շանսերը Մխիթարյանին ձեռք բերելու հարցում ցածր են գնահատվում:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ