Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ռեալի» նոր ձեռքբերումը

«Ռեալի» նոր ձեռքբերումը
23.01.2015 | 13:27

Իսպանական «Marca» պարբերականը վկայում է, որ Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել «Կրուզեյրո» թիմի կիսապաշտպան Լուկաս Սիլվային սեփական կազմում ունենալու հարցում: Պայմանագիրը կստորագրվի վեցուկես տարով: Արքայական ակումբը քսանմեկամյա կիսապաշտպանի համար բրազիլական թիմին կվճարի տասներկու միլիոն եվրո: Ֆուտբոլիստին իր նոր թիմակիցներին, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն մեկ շաբաթից:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ արքայականի պաշտպան Սերխիո Ռամոսը մերժել է պայմանագիրը երկարաձգելու ակումբի առաջարկը: Կողմերը համաձայնության չեն եկել աշխատավարձի չափի հարցում. Ռամոսին առաջարկվել է տարեկան վեց միլիոնից պակաս աշխատավարձ: Ի դեպ, իր մեծությամբ սա Մադրիդի «Ռեալի» թվով հինգերորդ աշխատավարձն է: «Սերուցքայիններից» ավելի շատ ստանում են միայն Քրիշտիանու Ռոնալդուն (17 մլն), Գարետ Բեյլը (11 մլն), Քարիմ Բենզեման (8 մլն), Իկեր Կասիլյասը (6 մլն): Նշենք, որ Ռամոսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ