Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան չհնչեց

Ռախմանինովի  2-րդ սիմֆոնիան չհնչեց
13.02.2015 | 11:47

Անտոնիո Կոնսալեսի շատ սպասված ելույթից առաջ սկանդալ ծագեց օպերային թատրոնում: Պարզվեց, որ իտալացի աշխարհահռչակ դաշնակահարն ամենևին էլ աշխարհահռչակ չէ, նրա մասին տեղեկությունը կեղծ է, նվագել չգիտի և այլն: Սկանդալը թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի և համերգի կազմակերպիչների միջև էր: Վերջիններս պատահարը համարեցին դիտավորություն, մենաշնորհային քաղաքականության արդյունք: Մշակույթի նախարարությունը չարձագանքեց: Օպերային թատրոնի տնօրենությունը կրկնեց պաշտոնական հայտարարությունը. «Համերգը չի կայացել դաշնակահարի խնդրանքով, քանի որ վերջինս պատրաստ չի եղել ներկայացնելու Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան՝ որպես պատճառ ներկայացնելով վատառողջ լինելու հանգամանքը»: Իտալացի դաշնակահարը համերգը նվիրելու էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին և շահույթ չէր հետապնդում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ