Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սունդուկյանի թատրոնի նորոգումը

Սունդուկյանի թատրոնի նորոգումը
17.03.2015 | 11:04

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերափոխվելու են ձայնային և լուսային սարքավորումները, բեմահարթակը: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Մեզ հաջողվեց պարզել նաև, որ վերանորոգման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին: Կտևեն 4-5 ամիս: Այդ ընթացքում սունդուկյանցիները ներկայացումներ կունենան ուրիշ բեմերում:
Երբ հետաձգվում էր թատրոնի նորոգման խնդիրը, դեռ հասկանալի էր տնօրենի զայրույթը, բայց թե ինչու էին զայրույթ ու դժկամություն հարուցում վերանորոգմանն առնչվող հարցերը, հայտնի չէ:
Նշենք, որ Սունդուկյանի թատրոնի նորոգումն իրականացնելու համար նախատեսվում է 7 միլիոն եվրո, որը տրամադրում է ավստրիական «Էրստե» բանկը՝ 23 տարի մարման ժամկետով:
Սունդուկյանի թատրոնը մոտ 10 տարի առաջ վերանորոգվել էր «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Սակայն մայր թատրոնը, ինչպես փաստում-ահազանգում էր տնօրենը, շենքային հարմարությունների առումով ամենածանր վիճակում է` մայրաքաղաքի մյուս թատրոնների համեմատ։ Եթե հաշվի չառնենք, որ մայրաքաղաքի որոշ թատրոններ, օրինակ, Համազգային պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, առհասարակ շենք չունեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ