Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կմեկնեն Բաքու

Կմեկնեն Բաքու
17.03.2015 | 11:17

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի յոթերորդ համագումարում քննարկվել է նաև Բաքվում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը Հայաստանի ընտրանու մասնակցության հարցը: Ձայների գերազանցությամբ որոշվել է, որ մերոնք մասնակցելու են առաջնությանը: Թե հատկապես ո՞ր մարզիկները կմասնակցեն, հստակ կլինի մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո: Հայտնի է դարձել նաև, որ մեր ընտրանին գլխավորելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, քանի որ ազգայինի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է ընտրանին Բաքու ուղեկցելուց: Առաջնությունը անցկացվելու է հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ