Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ազատոճայիններն ուրախացրին

Ազատոճայիններն ուրախացրին
27.03.2015 | 00:06

Լեհաստանում անցկացվող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում մրցելույթներն ավարտել են ազատոճայինները: 61 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթ է ունեցել Վոլոդյա Ֆրանգուլյանը, ում հաղթական արշավն անկարող է եղել ընդհատելու նաև եզրափակչի նրա մրցակիցը: Մեր մարզիկը բելառուս մարզիկին ծնկի է բերել 8:3 հաշվով: Նկատենք, որ նախօրեին արծաթե մրցելույթ է ունեցել 74 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Գրիգորյանը: Վրացի ըմբիշի հետ եզրափակիչ մարտում գրանցվել է 1:1 հաշիվ, սակայն, քանի որ մեր ըմբիշի մրցակիցը վերջինն է միավոր վաստակել, կանոնակարգի համաձայն, նրան էլ շնորհվել է հաղթողի կոչումը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ