«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իզաբելա Ռոսելինին՝ Կաննի փառատոնի հատուկ ժյուրիի նախագահ

Իզաբելա Ռոսելինին՝ Կաննի փառատոնի հատուկ ժյուրիի նախագահ
11.04.2015 | 14:07

Իտալացի հայտնի դերասանուհի Իզաբելա Ռոսելինին կգլխավորի «Հատուկ հայացք» անվանակարգում Կաննի կինոփառատոնի հատուկ ժյուրին: Նա պաշտոնապես հաստատել է իր համաձայնությունը: Մրցույթի ժյուրիի կազմում կլինեն հայտնի մշակութային գործիչներ, լրագրողներ և փառատոնի կազմակերպիչներ: Ժյուրիի վերջնական կազմը կներկայացվի Կաննի 68-րդ փառատոնի ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Հատուկ հայացք» մրցույթն առաջին անգամ հաստատվել է 1978-ին առավել օրիգինալ ֆիլմերին աջակցելու և նոր տաղանդներին բացահայտելու համար և դարձել է Կաննում կինոֆորումի ամենահեղինակավոր անվանակարգերից մեկը:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ