ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գոհար Ենոքյանը հազարավոր մարդկանց ա քցել, ինձ էլ հետը. «Յուվեցի Կարո»

Գոհար Ենոքյանը հազարավոր մարդկանց ա քցել, ինձ էլ հետը. «Յուվեցի Կարո»
06.05.2015 | 13:27

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», պնդում է, որ մայիսի 4-ին ձերբակալված նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը դեռ 2011-ին «շատ մարդկանց է քցել»: NEWS.am-ի հետ զրույցում Կարո Կարապետյանը հորդորեց նախ ուսումնասիրել դատախազության տվյալները, հետո պաշտպանել Գոհար Ենոքյանին: «2011-ին ինքը մի քանի միլիոնի խաբեբայություն ա արել, մարդկանց ա քցել ու էն ժամանակ նախաքննություն չի կատարվում: Հետո էլ գրում են՝ ինքը մեղք ա, հիվանդ ա: Ինքը ոչ միայն մեզ ա «քցել», հազարավոր մարդկանց կյանքն ա կերել, փողերը տարել: Տականքի մեկն ա, ես դա գիտեմ»,- ասաց «Յուվեցի Կարոն»:
Անդրադառնալով մամուլի տարածված տեղեկություններին, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է իր սպանությունը նախապատրաստելու մեջ, պատգամավորը նշեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Նա հայտնեց, որ «կան զապիսներ, որոնք տարել, հանձնել են դատախազությանը»: «Որ Նաիրա Զոհրաբյանը խոսում ա ըսենց, ընենց, էդ զապիսներն անօրինակա՞ն են, որ տարել են Հատուկ քննչական ծառայություն: Ամեն դեպքում ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն կանչել, ես չեմ իմանում՝ ինչ ա, ինչի համար ա կասկածվում»,- ավելացրեց նա:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ