ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը
09.05.2015 | 10:40

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հաստատվել են քաղաքական կուսակցությունների հանձնաժողովին ներկայացված առաջարկությունների քննակման կարգը և ժամանակացույցը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից հայտնել են, որ 2015 թվականի մայիսի 18-19-ին Փարիզում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների հետ: Հանձնաժողովին առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն:

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ