Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մի մե՜ծ հայ` երեք անուն, երկու ազգանունով

Մի մե՜ծ հայ` երեք անուն, երկու ազգանունով
19.05.2015 | 10:42

Մի քիչ ավելի, մի քիչ պակաս` շուրջ քառորդ դար է, ինչ ճանաչում եմ Իրանի Թավրիզ քաղաքում ծնված, Թեհրանում միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ավստրիայի Գրաց քաղաքում ճարտարագիտական բարձրագույն կրթություն ստացած, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ, Ավստրիա-Հայաստան մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանին, ով նաև կրում է Բերանժ անունը: Վերջերս պարզել եմ, որ նա ունի ևս մի անուն` Ռազմեն, որը հատուկ գրական գործերի համար է: Նա, որ հրաշալի ճարտարապետ է, երբեմն այլ կայծկլտումներ է ունենում` բանաստեղծում է` թղթին հանձնելով անձնական ու անանձնական ապրումներ: Մի քանի ամիս առաջ մեր թերթի «...և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հյուրն է եղել Ռազմիկ Թամրազյանը: Տարվա մեջ երկու-երեք անգամ լինում է Հայաստանում: Չի մոռանում Արցախի ճանապարհը: Երբեմն իր հետ բերում է Հայաստանը սիրող օտարերկրացիների:
Այսօր ներկայացնում ենք սիրելի Ռազմիկի խիտ ապրումներով առլեցուն մի փոքրիկ պատում, որը չի կարող չհուզել ընթերցողին, մանավանդ նրան, ով «դրսերում» հարազատներ ունի: Իսկ մինչ այդ օգտվենք նրա «Դավթարից», ուր իրենց խոսքն են «գրանցել» ոչ քիչ մտավորականներ: Եվ ինքը` Ռազմիկն է պահեր որսացել և հանձնել թղթին: Շուտով լույս կտեսնի այդ յուրօրինակ փոքրիկ գիրքը: Ահա Վահագն Դավթյանի «էջը»:


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Սիրելի Ռազմիկին


Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, Հայաստան իմ, Հայաստան,
Մի բուռ հող ես, մի բուռ քար, Հայաստան իմ, Հայաստան,
Բայց քո մի բուռ այդ հողում և քո մի բուռ քարի մեջ`
Քանի՜ բարձունք ու կատար, Հայաստան իմ, Հայաստան։

Սիրելի՛ Ռազմիկ, քո հայրենասիրությամբ դու այդ կատարներից մեկն ես, որ օտար հողում ես, բայց տեսանելի ես Հայրենիքից:
Վահագն ԴԱՎԹՅԱՆ
20.VIII.85 թ., Երևան

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ