Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մարինա Պիկասոն վաճառում է պապի Կաննի տունը

Մարինա Պիկասոն վաճառում է պապի Կաննի տունը
20.05.2015 | 12:45

Պաբլո Պիկասոյի թոռնուհին մանկական տխուր հուշերի պատճառով վաճառում է Կաննում նկարչի վիլլան և 126 կերամիկական աշխատանքները։ 64-ամյա Մարինա Պիկասոն կարծում է, որ այդպես կարող է «շրջել ցավոտ անցյալի էջը»։ Նա հիշում է, թե ինչպես էր սնանկացած հայրը բերում իրեն վիլլա, որ ինքը փող խնդրի իրենց հանդեպ անտարբեր պապիկից։ «Այս տան հետ ոչ մի լավ հիշողություն ես չունեմ։ Պապիկիս ես քիչ էի տեսնում։ Հիմա ես հասկանում եմ, որ նա տարված էր գեղանկարչությամբ, ինչը նրա համար ամենակարևորն էր»,- պատմել է Մարինա Պիկասոն: 1920 թ. կառուցված վիլլայի համար նրան առաջարկել են 172,7 մլն դոլար։

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ