Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ֆրեսկոյի» մրցանակակիրները

«Ֆրեսկոյի» մրցանակակիրները
06.07.2015 | 14:20

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:
«Ֆրեսկոյի» «Հավատ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը` «Աղջիկը լուսնի վրա» (Հայաստան, Արեն Մալաքյան)
«Մարդասպանի սիրտը» (Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ), «Ոգին շարժման մեջ», (Ռուսաստան, Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր):
«Հույս» անվանակարգում լավագույնն են ճանաչվել՝ «Անձայն մարդասպանը» (Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա),
«Ցնցումից հետո» (Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի),
«Մայիս 1945» (Բելառուս, Նոնա Սիսակյան), «Սեր», «Ես հենց նոր երազ տեսա»( Իսպանիա, Խավի Նավարո), «Մեծ տղա» (Ռուսաստան, Յուրի Սոլոդով) «Կոկտեբելյան խճաքարեր» (Ռուսաստան, Անդրեյ Օսիպով):
«Խաղաղություն» անվանակագի հաղթող ֆիլմերն են՝ «Զգայարաններ» (Իսպանիա, Խոսե Վեգա), «Ռանգան 99» (Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի)
«Մրջյունների բնակարանը» (Իրաք, Տոֆիղ Ամանի):

«Հանդիսատեսի համակրանք»-ին է արժանացել «Ժողովող»-ը ( Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի)»

Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «ՈԻնիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ