ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանին հաղթած Ալբանիան նվաճեց «Եվրո-2016»-ի ուղեգիր

Հայաստանին հաղթած Ալբանիան նվաճեց «Եվրո-2016»-ի ուղեգիր
12.10.2015 | 10:36

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պարտությամբ ավարտեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը: Ալբանիան կմասնակցի Եվրո-2016-ին: Հայաստան-Ալբանիա 0-3: Մեկնարկային 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: Իսկ ահա 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը (սակայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի տվայլներով՝ գոլի հեղինակ է դարձել Խիմշիտին): Հայաստանի հավաքականի անդամները այդպես էլ չգտան իրենց խաղը: Թիմերը հանգստի գնացին 0-2 հաշվով՝ հօգուտ ալբանացիների: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը չօգտագործեց իրեն ընձեռված հնարավորությունները և դրա փոխարեն Ալբանիայի հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Արմանդո Սադիկուն:
Հանրապետական մարզադաշտի երկրպագուները հաճախակի սուլում էին և բացականչում «Սաքո, հեռացիր»: «Եվրո-2016»-ի առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերի հետո Հայաստանի հավաքականն ունի միայն 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից «Եվրո-2016»-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ