«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խուան Պաբլո Զարամելայի ֆիլմերը

Խուան Պաբլո Զարամելայի ֆիլմերը
30.10.2015 | 11:40

Այսօր, «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում, ԹՈՒՄՈ կենտրոնում (ժամը`10:00 և 15:30), Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում (ժամը`14:00) կցուցադրվեն Խուան Պաբլո Զարամելայի ֆիլմերը:

Խուան Պաբլո Զարամելան (Բուենոս Այրես, Արգենտինա) անկախ ռեժիսոր և անիմատոր է։ Կինոարվեստի ինստիտուտը (որպես անիմատոր) ավարտելուց հետո սկսել է նկարել իր սեփական ֆիլմերը։ Նրա բոլոր անկախ կարճամետրաժ ֆիլմերը ողջ աշխարհում արժանացել են մրցանակների, իսկ Արգենտինայում 3 անգամ արժանացել են կինեմատոգրաֆիայի ոլորտում ամենաբարձր՝ Codor de Plata մրցանակին։ 2008-ին Կաննում նրան ընտրել են որպես Saatchi & Saatchi Նոր ռեժիսորների ցուցատախտակի ներկայացուցիչ: 2010 թ. Աննեսի Միջազգային անիմացիոն փառատոնի ժամանակ մի ամբողջ հատուկ ծրագիր է եղել իր ֆիլմերով։ Նրա վերջին՝ Luminaris ֆիլմը արժանացել է ավելի քան 300 միջազգային մրցանակների, ներառյալ Աննեսի 2011-ի Հանդիսատեսի և Fipresci մրցանակների և մտել է Օսկար 2011-ի լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ցանկի մեջ։


Խուան Պաբլո Զարամելան 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ է:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ