Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատրաստվում են Եվրոպայի երիտասարդականին

Պատրաստվում են Եվրոպայի երիտասարդականին
06.11.2015 | 12:20

Լեհական Կոլոբժեկ քաղաքում նոյեմբերի 19-ին կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի, մերոնք առաջնությանը կմասնակցեն յոթ մարզիկով: Նրանք են` Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56 կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ), Դավիթ Չալոյանը (91 կգ): Հավաքականը պատրաստվում է ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ: Նոյեմբերի 9-ին այն կմեկնի Վիլնյուս, որտեղ կունենա տասնօրյա ուսումնամարզական հավաք, ապա ուղղություն կվերցնի դեպի Կոլոբժեկ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ