ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՖԻՖԱ-ի նախագահի հինգ թեկնածուները հայտնի են

ՖԻՖԱ-ի նախագահի հինգ թեկնածուները հայտնի են
12.11.2015 | 20:37

ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը հաստատել է կառույցի նախագահի հինգ թեկնածուներին՝ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինո, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյն, ՀԱՀ-ի բնակշինարարության նախկին նախարար Տոկիո Սեկսվիլ, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպան, Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Խալիֆ: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները փետրվարի 26-ին են:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ