Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Լրագրողների հարցերին նախագահը միայն արձագանքեց. «Բարև ձեզ: Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո»: Ապա Սերժ Սարգսյանը դուրս եկավ ընտրատեղամասից: