ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Լուսավոր Հայաստանը» եվրոպական մոդելի երկիր է ուզում

«Լուսավոր Հայաստանը» եվրոպական մոդելի երկիր է ուզում
13.12.2015 | 10:40

«Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավոր նպատակներից մեկը քաղաքական համակարգի առողջացումն է, իսկ թիրախներից մեկն էլ կառավարման շատ ծախսատար համակարգը՝ դեկտեմբերի 12-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց Էդմոն Մարուքյանը: «Մեր բոլոր խնդիրները, որոնց մասին ամեն օր խոսում ենք, շան գլուխը թաղված է քաղաքական համակարգի մեջ։ Մեր հիմնական թիրախներից մեկը լինելու է կառավարման ծախսատար համակարգը, մեր կարծիքով, անհրաժեշտ է ունենալ փոքր կառավարություն՝ արդյունավետ գործունեությամբ։ Մեր կուսակցությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ, իսկ Արցախի լուծման հայանպաստ լուծումը տեսնում ենք ուժեղ տնտեսության մեջ»,- ասաց նա։ Առանց ուժեղ Հայաստանի՝ հնարավոր չէ խոսել համահայկական խնդիրների լուծման մասին, քանի որ ներքին հզորություն է անհրաժեշտ, արդյունավետ կառավարություն, առողջ քաղաքական համակարգ։ «Մեր կուսակցության կարծիքով՝ առկա պետական շինարարության զարգացումներում Հայաստանի համար եվրոպական մոդելի ձևավորման ինստիտուտն է։ Այս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր կառույցներ, սակայն բովանդակային առումով ոչինչ չունենք։ Մենք պետք է վավերացնենք ԵՄ ասոցացման պայմանագիրն ու ունենանք եվրոպական մոդելի երկիր»,- նշեց ԱԺ պատգամավորը։ Հիմնադիր համագումարին ներկա էին 245 պատվիրակ։ Մինչև համագումարի մեկնարկը՝ ներկաները մեկ րոպեով հարգեցին նախօրեին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված Կարեն Գրիգորյանի հիշատակը։

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ