«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Վանաձորի բարի ասպետները»

«Վանաձորի բարի ասպետները»
17.12.2015 | 11:01

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի կունենա Սամվել Խալաթյանի «Վանաձորի բարի ասպետները» ամանորի մանկական ներկայացման առաջնախաղը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, նկարչական ձևավորումը՝ Տիգրան Հարությունյանի, երաժշտական ձևավորումը՝ Արեն Օսիպյանի:

Փոքրիկ հանդիսատեսին բեմադրությունը կներկայացվի դեկտեմբերի 20-ից 30-ը, ժամը 11։00-ին, 13։00-ին և 15։00-ին։

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ