ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Kicker-ը Մխիթարյանին ընդգրկել է ամենաբարձր վարկանիշում

Kicker-ը Մխիթարյանին ընդգրկել է ամենաբարձր վարկանիշում
06.01.2016 | 19:00

«Kicker»-ը կազմել է ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակները՝ բաժանելով 3 մասի: 1-ինում, որը կոչվում է «համաշխարհային կարգ», ընդգրկված է «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում են «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ