Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եվրախորհրդարանում ներկայացվում են Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը

Եվրախորհրդարանում ներկայացվում են Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը
01.03.2016 | 01:44

Փետրվարի 29-ից մարտի 4-ը Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ներկայացվում է «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։ Անգլերեն և ֆրանսերեն 32 պաստառները ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել թուրքական իշխանությունները։
«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Այն կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհի և Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Եվրախորհրդարանում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ դատի գրասենյակի հետ համագործակցաբար։
Ցուցահանդեսը մինչև Եվրախորհրդարան հասնելը ներկայացվել է Երևանում, Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը նշում է, թե այս նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ 1915 թվականից ի վեր մեր պատմական հայրենիքում տեղի է ունեցել մշակութային եղեռն և մինչ օրս էլ ընթացքի մեջ է։ Պարոն Կարապետյանի խոսքով՝ որպեսզի մի բան պահպանենք, պետք է կարողանանք դրա գոյության մասին լուր ունենալ։ Հայ ազգի ներկա սերունդները պարտավոր են տեղյակ լինել մեր մշակութային ժառանգությանը, և եթե դրանց վտանգ է սպառնացել կամ սպառնում, մեր պարտքն է աշխարհին հնարավորինս իրազեկել մշակութային եղեռնի մասին։ Այն, ինչ ոչնչացվել է մեր հայրենիքում անցած դարում, ոչ միայն մեր ցավն է, այլև աշխարհի, քանի որ համաշխարհային մշակութային գանձարանն է կորուստներ ունեցել։


Ցուցահանդեսին ներկայացված պաստառներից մեկում պատկերված է Վանա լճի Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգ վանքը, որի հիմնադրումն ավանդաբար վերագրվում է Գրիգոր Լուսավորչին, սակայն գրավոր առաջին վկայությունը 884 թվականից է։ 1235, 1288 և 1301 թթ. վանքում ստեղծված ձեռագրերում հիշատակություններ կան տեղում գոյություն ունեցած Սուրբ Եհնա, Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ եկեղեցիների մասին։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1305 թ.։ Վանքը պայթեցվել է 1950-1960-ական թթ.։ 2004 թ. դրությամբ խիստ քայքայված, սակայն դեռևս կանգուն էր միայն գավիթը։
Կարսի մարզի Կաղզվան գավառի Ծպնի գյուղի կենտրոնական մասում է գտնվում Է դարում կառուցված խաչաձև գմբեթավոր հորինվածքով Սբ Աստվածածին եկեղեցին։ Գործել է մինչև 1920 թ.։ Եկեղեցին 1940-1950-ականներին կիսով չափ քանդել են և վերածել մզկիթի։
Այսպիսի օրինակները շատ են։ Հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական ճարտարապետական հուշարձանները թուրքական իշխանությունները ոչնչացրել են տարիներ շարունակ՝ նախ որպես թիրախ օգտագործելով զինավարժությունների ժամանակ, ապա կեղծ լուրեր տարածելով, թե իբր հայկական կառույցների որմերում ոսկիներ են պահված, խրախուսում են քանդել դրանք։ Մինչև 1915 թ. Արևմտյան Հայաստանում եղել է մոտ 170 հազար հուշարձան, որոնց 2-3 տոկոսն է պահպանվել ներկայումս։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ