Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բրիտանական ֆիլմերի փառատոնը` մարզերում

Բրիտանական ֆիլմերի փառատոնը` մարզերում
05.03.2016 | 10:25

Բրիտանական խորհուրդը, Beeline-ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Ապարանում և Ալավերդիում: Դիլիջանում ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկել է մարտի երկուսին։ Ցուցադրություններ կլինեն նաև մարտի յոթին և իննին, Ապարանում ֆիլմերը կներկայացվեն մարտի 11-13-ին, իսկ Ալավերդիում`մարտի 16- 18-ին:
«Փառատոնի հասանելիությունը մարզերում ապահովելը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է: Յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք տարբեր մարզեր` հնարավորություն տալով բոլորին մասնակցել փառատոնին»,- նշում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ