Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ լավագույնն է

Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ լավագույնն է
05.03.2016 | 11:22

Ըմբշամարտի համաշխարհային միությունը հրապարակել է հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը: 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նորից լավագույնն է: Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոնը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աղյուսակը: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը մեր օլիմպիական գլխավոր հույսն է: Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև առաջին եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը: Նա չորրորդն է 66կգ քաշային կարգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ