Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հոջսոնի աշխատավարձն ամենաբարձրն է

Հոջսոնի աշխատավարձն ամենաբարձրն է
25.03.2016 | 08:56

Finance Football-ը հրապարակել է այն հավաքականների գլխավոր մարզիչների աշխատավարձերի չափը, որոնց ղեկավարած կոլեկտիվները նվաճել են այս տարի Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Ըստ հրապարակման, ամենաբարձր աշխատավարձը Ռոյ Հոջսոնինն է (Անգլիա)՝ ամսական 416 հազար եվրո: Իտալացիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան հաջորդում է 383 հազար եվրոյով, իսկ երրորդ հորիզոնականում Թուրքիայի ընտրանու ղեկակալ Ֆատիխ Թերիմն է. նրա աշխատավարձը 291 հազար եվրո է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ