ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը
06.04.2016 | 17:43

Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։

Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։
Բոլորս պետք է մեր տեղեկատվական ջանքերն ուղղենք նաև արտաքին լսարանին։ Շարունակենք օտար լեզուներով համապատասխան նյութերի պատրաստումը և տարածումը։

Դիտվել է՝ 3427

Մեկնաբանություններ