ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անգելա Մերկելը ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում տեսնում է երեք հիմնարար սկզբունքները

Անգելա Մերկելը ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում տեսնում է երեք հիմնարար սկզբունքները
07.04.2016 | 01:05

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևոր հաջողություն է համարում, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ընդգծվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթները` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման: Կանցլերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալն ամենահրատապ հարցն է: «Մենք այդ հիմնարար սկզբունքները չպետք է փոխենք, այլ պետք է ամեն ինչ անենք, որ ավելի շատ արյուն չթափվի, մարդիկ իրենց կյանքը չկորցնեն: Այդ ուղղությամբ ջանքերն ամենահրատապն են, որ կարողանանք տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել և, իհարկե, հետագա լուծումներ գտնել»,-ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ