Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երևանի բնաշխարհի հերթական բռնազավթումը

Երևանի բնաշխարհի հերթական բռնազավթումը
24.06.2016 | 08:46

Լուսանկարներում Առինջի լճից մնացած վիթխարի փոսն է, որը գտնվում է Ավան համայնքում, Մարշալ Բաբաջանյան փողոցում և շուտով կլցվի հող ու խճով, իհարկե, բարեշինական նպատակներով, այստեղ հերթական բիզնես-թաղամասն է կառուցվում, հուրախություն քաղաքային իշխանությունների և ի տրտմություն երևանցիների և Երևան քաղաքի պատմության։


Լիճը նախկինում սելավատարի հանգույցն էր, նրա ջրերը հոսում-միանում էին Գետառին։ Ավանի բնակիչները լավ են հիշում, որ ժամանակին այս լճում ինքնաշեն նավակներ էին լողում և թաղի ուշիմ տղաները լճում ձուկ էին որսում։
Լճերի և, առհասարակ ջրային մակերեսների նշանակությունը Երևանի համար դժվար է գերագնահատել, ապրիլից մինչև հոկտեմբեր մայրաքաղաքը այս կամ այն չափով շնչահեղձվում է։ Մեզ էլ մնում է զավեշտական մի ուղերձ հղել Ավանի բնակիչ և այս շրջանի բարեկարգման գործում մեծ ավանդ ունեցող ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ վերականգնե՛ք լիճը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ