Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ասում են...

Ասում են...
28.06.2016 | 00:37

... թե կառավարության առաջին էշելոնում շատ ծանր են տարել, որ պապի եռօրյա այցի ողջ ընթացքում իրենք գրեթե չեն «երևացել» պապի ֆոնին (ասես առաջին քրիստոնեական երկրում կառավարություն գոյություն չունի) ու ստիպված զբաղվել են իրենց անմիջական գործով` Արթիկում ջրհեղեղի վերացման աշխատանքներով:

Հակառակ դրան, ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը բավականին ակնառու «երևացել» է պապի կողքին, ինչը նույնպես ՀՀԿ-ական շրջանակներում բուռն քննարկման թեմա է այս օրերին: Շատերը կարծում են, որ առաջիկայում ՀՀԿ-ում «ռեստավրացիոն-սերնդափոխական» լուրջ գործընթացներ են սպասվում, այդ թվում՝ կառավարույան կազմում` սեպտեմբերից սկսած:

Դիտվել է՝ 9643

Մեկնաբանություններ