Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գլուխկոտրուկ՝ 1:0 հաշվով

Գլուխկոտրուկ՝ 1:0 հաշվով
04.09.2016 | 23:14

Որ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին զիջելու էր Դանիայի հավաքականին, չեմ հավատում, թե կար կասկածող, որովհետև չեխերի հետ մերոնց ցուցադրած հակաֆուտբոլը լավատեսության նշույլ իսկ չէր թողել:

Առաջին խաղակեսն եղավ վերն ասածիս ավելի քան համոզիչ ապացույցը: Երկրորդ խաղակեսում իրավիճակը փոքրիշատե փոխվեց, չես էլ կարող ասել՝ դանիացիների մեծամիտ անհոգությա՞ն, սանտիմետր քառակուսու վրա տեղացող անձրևի նորմայից ավելի խտությա՞ն պատճառով, թե՞ մեր դարպասապահի կաշվից դուրս խաղալու շնորհիվ, ով երևի ազդվել էր մեր նախորդ հրապարակումից: Սակայն ողջ ցավն այն է, որ մեր հավաքականի կազմում դաշտ ելածներից միակ ազդվածը, ոնց որ թե, նա էր: Մի խոսքով, գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ, պարտվել ենք մեզ համար փառահեղ հաշվով. բացթողածներս ընդամենը մեկ գոլ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ