Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեկնարկում է «Գրական տապանը»

Մեկնարկում է «Գրական տապանը»
17.09.2016 | 11:54

«Գրական տապան 2016» փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 18-28-ին: Կմասնակցեն գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնն իր առջև նպատակ է դրել սերտացնել հայ և արտասահմանյան գրողների միջև համագործակցությունը, ինչպես նաև ծանոթացնել ընթերցողներին ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին:

«Գրական տապանը» նաև գրականության մեջ առկա խնդիրների վերհանման յուրատեսակ հարթակ է: Կազմակերպվում է 2001-ից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի «Լիտերատուրվերկշտատ», Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ