ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարչապետը դիմում չի գրում ՀՀԿ-ին

Վարչապետը դիմում չի գրում ՀՀԿ-ին
23.11.2016 | 12:57

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը ԳՄ նիստում չի քննարկվել՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: «Որքան տեղյակ եմ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել»,- նշեց նա:


ԳՄ նիստին մասնակցել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ