ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նախընտրական քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին

Նախընտրական քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին
31.12.2016 | 11:36

ԿԸՀ արտահերթ նիստում ընդունվեց Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվելու է մարտի 5-ին և կտևի մինչև մարտի 31-ը։ Ապրիլի 1-ին կլինի լռության օր, ապրիլի 2-ին կկայանան ընտրությունները։

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ