ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
27.01.2017 | 00:15

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի աշխատանքները:


Քննարկման առանցքում եղել է ՀՀ -ում կայանալիք ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների համագործակցությամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:


Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների ապահովումը: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը»:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ