Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Տարոն Մարգարյան. Գայանե Սողոմոնյանը դեռ չի հեռացել մեր թիմից

Տարոն Մարգարյան. Գայանե Սողոմոնյանը դեռ չի հեռացել մեր թիմից
28.01.2017 | 15:49

«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքեց Գայանե Սողոմոնյանին աշխատանքից ազատելու լուրերը: Նա նշեց, որ Գայանե Սողոմոնյանը դեռ աշխատում է քաղաքապետարանում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնելուց հետո նա ազատվի Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի պաշտոնից՝ քաղաքապետը նշեց.
«Ինչպես տեսնում եք, Գայանե Սողոմոնյանը դեռ աշխատում է մեզ մոտ: Նա դեռ չի հեռացել մեր թիմից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ