Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գյումրիում այս պահին երաժշտական հրավառություն է

Գյումրիում այս պահին երաժշտական հրավառություն է
14.04.2017 | 13:59

Մեկնարկել է «Վերածնունդ» մրցույթ փառատոնը: Քաղաքի տարբեր մշակութային հաստատություններում միաժամանակ ընթանում են մի քանի անվանակարգի լսումները: Այս պահին ընթացքի մեջ է դաշնամուրային, փողային, լարային, կամերային անսամբլ և կոնցերտմայստերական վարպետության անվանակարգերի լավագույնների բացահայտման գործընթացը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ՝ հանրահայտ դաշնակահարներ՝ Միխայիլ Արկադեւը (ՌԴ- ՉԺՀ), Կորադո Ռուզան (Իտալիա), Յուրի Մախովիչը (Մոլդովա), ջութակահարներ՝ Բենջամին Իզմաիլովը (Սլովենիա), Հայկ Կազազյանը (ՌԴ), թավջութակահար Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), և այլն:

Մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ելույթ ունենալ այս աշխարհահռչակ երաժիշտների առաջ, այլև վարպետության դասեր են առնում նրանցից:

Երաժշտական հրավառությունը դեռ ընթացքի մեջ կլինի ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, իսկ Գյումրին ու գյումրեցիները տոնական տրամադության մեջ են:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2808

Մեկնաբանություններ