ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած Սիմոն Բաբայանը պարզաբանել է իր արարքի պատճառները

Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած Սիմոն Բաբայանը պարզաբանել է իր արարքի պատճառները
28.04.2017 | 16:52

Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ են գնացել ոչ թե նրան ծեծելու, այլ պարզաբանումներ պահանջելու, թե ինչու է Աթանեսյանն իր ու իր ընտանիքի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սեռական հայհոյանքներ գրում:

Տիգրան Աթանեսյանն ու նրա գործընկեր Արմեն Սողոմոնյանը երեկ Աթանեսյանի գրասենյակում դաժան ծեծի էին ենթարկվել, ստանալով մարմնական վնասվածքներ: Մատնանշելով իրենց բռնության ենթարկածներին, որոնց թվում և Սիմոն Բաբայանին, Աթանեսյանը «Ազատությանն» ասել էր, որ իրենց նկատմամբ բռնություն են գործադրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրահանգով: Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ երեկվա միջադեպի ժամանակ Աթանեսյանն առաջինն է հարվածել: Ինչ վերաբերում է Արմեն Սողոմոնյանին, Բաբայանը չգիտի, թե նա ինչպես է մարմնական վնասվածք ստացել՝ «եղել է քաշքշուկ»:


Մամլո ասուլիս տվեց նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ դատապարտում է ցանկացած բռնություն, հավելելով, որ նման միջադեպերը հարված են հասցնում փաստաբանության վարկանիշին: Զոհրաբյանը «ստահոդ» որակեց բռնության պատվիրատու լինելու մեղադրանքները, ընդգծելով, որ երեկվա միջադեպի մասին ինքը տեղյակ չի եղել:

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ