«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եգիպտոսում հնագետները 17 հին մումիա են պեղել

Եգիպտոսում հնագետները 17 հին մումիա են պեղել
14.05.2017 | 00:19

Եգիպտացի հնագետներն Էլ-Մինյա նահանգում՝ Կահիրեից մոտ 250 կմ հարավ, 17 լավ պահպանված մումիա են հայտնաբերել՝ տեղեկացնում է BBC-ին: Մումիաները եղել են հողի տակ մոտ 8 մ խորության վրա: Գտածոների մեջ կան կրաքարե և կավե սարկոֆագներ, կենդանիների մնացորդներով դագաղներ և պապիրուս հին եգիպտական մակագրություններով:

Գերեզմանոցը 2016-ին ռադարի միջոցով հայտնաբերել էին Կահիրեի համալսարանի ուսանողները: Մումիաների ստույգ տարիքն առայժմ պարզված չէ: Կահիրեի համալսարանի պեղումներով զբաղվող հնագետները կարծում են, որ հայտնաբերված գերեզմանոցում կարող է լինել ոչ թե 17, այլ առնվազն 32 մումիա, այդ թվում՝ կանանց ու երեխաների զմռսված մնացորդներ:

Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ