Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խաղային պրակտիկա կունենանք

Խաղային պրակտիկա կունենանք
02.06.2017 | 20:04

Հունիսի 4-ին ֆուտբոլի Հայաստանի ընտրանին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ստուգողական հանդիպում կունենա Սենտ Քիթսի և Նևիսի հավաքականի հետ: Վեց օր անց Չեռնոգորիայի ընտրանու հետ կայանալիք պաշտոնական հանդիպումից առաջ թե ինչ տրամաբանությամբ է հենց այս ընտրանին ընտրվել Հայաստանի հավաքականի մրցակից, դժվար պատասխան ունեցող հարց է, որովհետև թվում էր այնպիսի մեկը պիտի ընտրվեր, որ խաղային ձեռագիրը գոնե որոշակի նմանություն կունենար չեռնոգորցիների հետ:

Սակայն բոլոր դեպքերում այս ընտրության մեջ լուսավոր բան կա՝ պաշտոնականից առաջ խաղային որոշակի պրակտիկա կունենանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ