Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկուսն արդեն մեկ քառորդում են

Երկուսն արդեն մեկ քառորդում են
23.10.2017 | 17:06

Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեր երկու մարզիկ արդեն իսկ նվաճել են մեկ քառորդում հանդես գալու իրավունք: Մեկը Թոնի Գալստյանն է, մյուսը` Էրիկ Թոխատյանը: Երեկ ռինգ էր դուրս գալու Հայաստանի ևս չորս պատվիրակ: Ժիրայր Շաղոյանի հետ (56 կգ) ուժերով չափվելու էր ազերի Օրհան Հասանովը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանի մրցակիցը շվեդ Ռոբերտ Բենգստոնն էր, Գոռ Ներսիսյանը (75 կգ) պայքարելու էր խորվաթ Ժոզիպ Բիլետիկի հետ, գերծանրքաշային Արման Մնացականյանի մրցակիցն էր լինելու Ֆրանսիան ներկայացնող Ֆենդերո Մորենոն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ