Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երբ միմյանց հետ «կռվում են» ռուսամետները

Երբ միմյանց հետ «կռվում են» ռուսամետները
01.12.2017 | 09:33

ՀՀ-ում բավականին պարադոքսալ վիճակ է ստեղծվել, ինչը պայմանավորված է ՌԴ լրատվամիջոցների, մասնավորապես, «Первый канал», Россия-1, НТВ, «Звезда» հեռուստաալիքների ծավալած հակահայկական հիստերիայով: Եվ այդ առնչությամբ ՀՀ-ում ընթացող բանավեճերը ոչ թե արևմտամետ-ռուսամետ հարթությունում են, այլ, որքան էլ պարադոքսալ է՝ ռուսամետ զանգվածի համապատասխան շերտերի միջև:


Ըստ էության, ՌԴ-ում տարբեր ազդեցության խմբերի միջև առկա հակամարտությունը ուղղակիորեն պրոյեկտվում է ՀՀ ներքաղաքական դաշտում: Այսպես՝ «Գազպրոմի» դեմ ծավալված քարոզչական պատերազմը մղում են ՌԴ ուժային կառույցների և ՌԴ լիբերալ քաղաքական հատվածի հետ ասոցացվող շրջանակները և էներգակիր որոշ հատվածների հետ կապեր ունեցողները:


Ասել է՝ ՀՀ-ում ստեղծվել է շատ յուրահատուկ իրավիճակ, երբ պայքարում են ոչ թե աշխարհաքաղաքական նախապատվությունից թելադրված, այլ ընդգծված տնտեսական շահերից դրդված: Եվ այդ պայքարում գործի են դրվել բոլոր ռեսուրսները՝ սկսած լրատվամիջոցներից մինչև սոցցանցերի հայտնի բլոգերները:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ