Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եզրափաչում են կանադացիներն ու շվեդները

Եզրափաչում են կանադացիներն ու շվեդները
05.01.2018 | 18:07

Կայացել են հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: Շվեդները կարողացել են առավելության հասնել ԱՄՆ-ի (4:2), կանադացիները՝ Չեխիայի ընտրանիների (7:2) նկատմամբ: Երկար տարիներ անց, իսկ ավելի կոնկրետ՝ 2010-ից հետո, առաջին անգամ մրցանակային եռյակում չեն լինի ռուսները (մեկ քառորդում զիջել են ամերիկացիներին), որոնց կազմում, ի դեպ, միանգամից հանդես էր գալիս հայազգի երեք հոկեյիստ՝ Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլադյանը, Անդրեյ Ալտիբարմակյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ