Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարը

Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարը
12.03.2018 | 21:35

Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի մեծանուն ներկայացուցիչը՝ Լևոն Արոնյանը: Մեր շախմատիստն առաջին երկու տուրում բավարարվել է միավոր կիսելով: Նրա մրցակիցներն են եղել չինացի Դինգ Լիրենն ու ազերի Շահրիյար Մամեդյարովը:

Հավակնորդների մրցաշարին մասնակցող մյուս գրոսմայստերներն են ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ու ՈՒեսլի Սոն, ռուս շախմատիստներ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինն ու Ալեքսանդր Գրիշչուկը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ