Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ես ռեյտինգայինի ջատագով եմ, բայց իրավիճակ է փոխվել. Արարատ Միրզոյան

Ես ռեյտինգայինի ջատագով եմ, բայց իրավիճակ է փոխվել. Արարատ Միրզոյան
13.07.2018 | 22:02

Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի այսօրվա նիստին ներկա էր առաջին փոխվարչապետ, կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Արարատ Միրզոյանը: Նա, խոսելով ընտրակարգի մասին, ասաց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգի ջատագովն է և ընտրվել է հենց այդ ընտրակարգով։ Բայց և նկատեց, որ այժմ իրադրություն է փոխվել, ու պետք է ամեն ինչ անել, որ անձով քաղաքական ուժին նախապատվություն տալու երևույթը վերանա:


Վերջինս շեշտեց նաև, որ պետք է գնալ քաղաքական ինստիտուտների կայացման ճանապարհով, ինչի համար լավագույն տարբերակը համամասնական ընտրակարգն է։
«Ի վերջո, բոլոր դետալների շուրջ կարելի է համաձայնության գալ, կարելի է ունենալ 90 -տոկոսանոց հայեցակարգ, որի 80 տոկոսի շուրջ կարող է կայանալ կոնսենսուս։ Բայց այս ամբողջը պետք է բխի մեր ժողովրդի առջև ունեցած առաքելությունից, որը, հուսով եմ, բոլորս գիտակցում ենք։ Իմ համոզմամբ, չի կարելի անել գոնե երկու բան՝ արհեստականորեն ժամանակ ձգելը և նույն նպատակով ստեղծված երկու հանձնաժողովների միջև մրցակցությունը, մեկը մյուսի նկատմամբ գերակայություն ունենալը»,- ամփոփեց փոխվարչապետը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ