Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կառավարման նոր համակարգի հետ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի. Մևլութ Չավուշօղլու

Կառավարման նոր համակարգի հետ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի. Մևլութ Չավուշօղլու
24.07.2018 | 17:22

Կառավարման համակարգի փոփոխության հետ երկրի արտաքին քաղաքականությունն առանձնակի փոփոխությունների չի ենթարկվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքական «Բիրգյուն» պարբերականի փոխանցմամբ՝ մենք անցել ենք կառավարման նոր համակարգի։


«Արտաքին քաղաքականության մեջ մեր սկզբունքները չեն փոխվի, այդպիսի իրավիճակ չկա, որ ամեն բան ծայրաստիճան փոխվի»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ իրենք նպատակ ունեն ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները: Ապա շեշտել է նաև, որ Թուրքիայի համար սխալ կլինի «մեջք դարձնել ԵՄ-ին»։

«Թուրքիան պատրաստ է ժողովրդավարական որոշ բարեփոխումներ իրականացնելու: Սակայն սխալ կլինի, եթե ասենք, որ ամեն բան կախված է մեր քայլերից։ Կան երկրներ, որոնք անկախ ամեն ինչից՝ ջանք չեն խնայում, որ Թուրքիան ԵՄ անդամ չդառնա»,- ասել է թուրք նախարարը։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ