Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Միլանը» գլխավորելու է Կոնտեն

«Միլանը» գլխավորելու է Կոնտեն
27.07.2018 | 04:11

Անգլիական «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տվել է իտալական «Միլանը» մարզելու համաձայնություն: Ըստ Premium Sport-ի տարածած տեղեկատվության, Լեոնարդոն, որն օրերս նշանակվելու է ակումբի գլխավոր տնօրեն, հեռախոսազրույց է ունեցել Կոնտեի հետ, կորզել վերջինիս դրական արձագանքը:

Իտալացի հանրահայտ մարզիչը գալիս է փոխարինելու Ջենարո Գատուզոյին: Սակայն, ինչպես գիտենք, Կոնտեն որոշակի խնդիրներ ունի «Չելսիի» հետ (իր աշխատանքից հեռացված լինելու մասին լուրը նա համարում է, որ իրեն ողջամիտ ժամանակում չի ասվել, ինչի պատճառով նոր աշխատանքի տեղավորման հարցում կարող էր պրոբլեմներ ունենալ): Կոնտեն ակնկալում է հասցված վնասի համար ստանալ ինը միլիոն եվրո հատուցում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ