ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
28.07.2018 | 13:30

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները կբողոքարկեն` դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը պատրաստվում է հուլիսի 28-ին մամուլի ասուլիսում ներկայացնել մանրամասներ:

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ