ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ոստիկանության վիճակը բարդ է

Ոստիկանության վիճակը բարդ է
07.09.2018 | 00:18

Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երևում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երևանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, մոտակա մարզերի ոստիկաններն են հաճախ ծառայություն իրականացնում մայրաքաղաքում:


Մեկ այլ ուսումնասիրության «նյութ» է ոստիկանապետի աշխատաոճը: Համակարգում արդեն սովորական են դիտարկում այն հանգամանքը, որ Վալերի Օսիպյանը թերանում է աշխատանքում: Ոստիկաններն անգամ պատմում են, որ հաճախ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ ինչ-որ գործ ուղարկվում է բոլորովին այլ վարչություն, զեկուցագրերը գնում են այլ ուղղություններով, իրական «տերերին» չեն հասնում, ու աշխատանքը տապալվում է:


Ի դեպ, որևէ նշանակում, ըստ համակարգի աշխատակիցների, առանց վարչապետի ուղիղ հավանության չի լինում: Բոլոր պաշտոնների նշանակման գործում անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ